Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    405
    427

  • RUB

    6,09
    7,04

Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած

24 Հունիս, 2022 21:07
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած

Հունիսի 24-ին, ժամը 17:59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝  Մ․ Ս․, ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (մոտ 50 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին, ուղևորներ Ս․ (ծնված 1996 թ.), Ա․ (ծնված 2016 թ.) և Մ․ (ծնված 2019 թ.) Ս․-երին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Լրահոս

Դիտել ավելին