Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է Հայաստանում ստեղծել հետազոտության և զարգացման (R&D) կենտրոն

24 Հունիս, 2022 13:56
Նախատեսվում է Հայաստանում ստեղծել հետազոտության և զարգացման (R&D) կենտրոն

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ընդունել է «Netcracker/BostonGene» ընկերությունների համահիմնադիր ու փոխնախագահ Մայքլ Ֆայնբերգին:

Հյուրը ներկայացրել է, որ ընկերությունը նախատեսում է Հայաստանում ստեղծել հետազոտության և զարգացման (R&D) կենտրոն` մի քանի հազար աշխատակիցներով։ Ներկայիս աշխատակիցների թիվը Հայաստանում 360 է:

Հարկ է նշել, որ «BostonGene»-ն առաջատար կազմակերպություն է հեռահաղորդակցության թվային ծառայությունների սպասարկման ոլորտում: Այն  մասնագիտանում է բարձր տեխնոլոգիաների միջոցով քաղցկեղի ուսումնասիրման, կլինիկական մոդուլավորման, ուռուցքաբանության և իմունոլոգիայի վերաբերյալ հետազոտությունների բնագավառում:

Արտակ Ջումայանն ընդգծել է հեռահաղորդակցության կարևորությունը և ոլորտում «BostonGene» ընկերության դերն ու նշանակությունը: Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը կծառայի Հայաստանում բարձր տեխնոլոգիաների միջոցով առողջապահության զարգացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին