Կարևոր իրադարձություններ

Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը շարունակվում է. ԿԳՄՍՆ (լուսանկարներ)

24 Հունիս, 2022 11:22
Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը շարունակվում է. ԿԳՄՍՆ (լուսանկարներ)
Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթում հավանության արժանացած «Հայկական ավանդական նվագարանների ուսուցման» ծրագրի 3-րդ փուլը:
 
«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը 2019 թվականից սկսած իրականացրել է ծրագրի երկու փուլերը, որոնց ընթացքում մասնակիցները յուրացրել են ժողովրդական նվագարանների առանձին մասերի պատրաստման հմտությունները: Ներկա փուլում կպատրաստեն ժողովրդական-փողային գործիքներ՝ շվի, դուդուկ, զուռնա, սրինգ և ժողովրդական-լարային գործիքներ՝ սանթուր, քանոն, քամանչա, ուդ:
 
Հայկական ավանդական նվագարանների պատրաստման գիտելիքները ծրագրի մասնակիցներին փոխանցում են վարպետ-նվագարանագործներ Միխայիլ և Սերգեյ Սադոևները: Դասընթացներն անց են կացվում վարպետների արհեստանոցներում:
 
Ծրագրի հիմնական նպատակն է ճանաչված վարպետ նվագարանագործների կուտակած բազմամյա փորձն ու գիտելիքները փոխանցել երաժշտական դպրոցների ժողովրդական նվագարանների դասարաններում սովորողներին: Առաջնային խնդիրը աշակերտներին հայկական փողային և լարային նվագարանների պատրաստման նախնական հմտություններ տալն է:
 

Լրահոս

Դիտել ավելին