Կարևոր իրադարձություններ

Առողջապահության փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

23 Հունիս, 2022 21:46
Առողջապահության փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

 

Ողջունելով հյուրերին` Լենա Նանուշյանը կարևորել է համավարակի թուլացումից հետո համագործակցությունն ակտիվացնելու հնարավորությունը:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն ընդգծել են, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակը հաղթահարելու հարցում առողջապահության նախարարության նախաձեռնած քայլերը և առաջընթացն ակնառու են:
Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի հիմնական առաջնահերթությունները` առողջության համապարփակ ապահովագրության ներդրում, առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում, առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն:
Քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագծին, միջգերատեսչական համագործակցությանը, ֆինանսավորման աղբյուրներին և ժամկետներին վերաբերող հարցեր:
Լենա Նանուշյանն ընդգծել է, որ COVID-19-ի և պատերազմի ընթացքում առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ ձևավորված վստահության մթնոլորտը լավ հիմք է երկարաժամկետ և իրատեսական բարեփոխումների իրականացման համար:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել առողջապահության ոլորտում գործադրվող ջանքերին` կարևորելով կայունության և կանխատեսելիության գործոնները:

  
 

Լրահոս

Դիտել ավելին