Կարևոր իրադարձություններ

Դեսպանը Հարությունյանը և Գրիգորի Կարասինը քննարկել հայ-ռուսական համագործակցության արդի հարցեր

23 Հունիս, 2022 19:50
Դեսպանը Հարությունյանը և Գրիգորի Կարասինը քննարկել հայ-ռուսական համագործակցության արդի հարցեր

Հունիսի 23-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ ԴԽ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել հայ-ռուսական համագործակցության արդի հարցեր։ Զրուցակիցներն առանձին անդրադարձ են կատարել երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցությանը։

Դեսպան Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ և ՌԴ միջև երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին շարունակում են կայուն ու դինամիկ կերպով զարգանալ։ Նա ուշադրություն է հրավիրել բարձր մակարդակում առկա երկկողմ պայմանավորվածություններին։

Իր հերթին Գրիգորի Կարասինը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները մշտապես կրել են դաշնակցային և գործընկերային բնույթ։ Նրա խոսքով՝ դրանք ժամանակով և պատմությամբ ստուգված, համաչափ զարգանում են։

 

Լրահոս

Դիտել ավելին