Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Պետական առողջապահական գործակալության նորանշանակ պետին

20 Հունիս, 2022 16:33
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Պետական առողջապահական գործակալության նորանշանակ պետին

Նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Պետական առողջապահական գործակալության նորանշանակ պետին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՆ պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) աշխատակազմին է ներկայացրել գործակալության նորանշանակ պետ Ահարոն Բարսեղյանին։

Այս մասին հայտնում Առողջապահության նախարարությունը:

Շնորհավորելով վերջինիս` առողջապահության նախարարը համոզմունք է հայտնել, որ Ահարոն Բարսեղյանի նշանակումը կնպաստի առողջապահական համակարգում ՊԱԳ-ի դերի և նշանակության բարձրացմանը:

«Մենք բարեփոխումների փուլում ենք: Պետական առողջապահական գործակալությունը կարևոր դեր է ստանձնելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհին: Պահպանելով կուտակած մասնագիտական լավագույն փորձը` գնում ենք հիմնարար փոփոխությունների, ինչը հիմք կծառայի ապահովագրության ֆոնդի ստեղծման համար, որը պետք է բավարարի արդյունավետ, թափանցիկ, մարդակենտրոն, նոր տեխնոլոգիաների լայն կիրառմամբ գործող կառույցի ընդունված չափանիշներին: Իսկ բարեփոխումներն ուղեկցվելու են ՊԱԳ-ի կարողությունների ընդլայնմամբ և պայմանների բարելավմամբ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Ահարոն Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար: «Վստահ եմ, որ առողջապահական համակարգի խորքային բարեփոխումների արդյունքում կունենանք առողջ, մրցունակ և արդյունավետ աշխատող առողջապահական գործակալություն, որը կօգնի լիարժեք իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,- ասել է Ահարոն Բարսեղյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին