Կարևոր իրադարձություններ

Հալաբյան փողոցում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ

18 Հունիս, 2022 22:00
 Հալաբյան փողոցում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ

Հունիսի 18-ին, ժամը 18։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 43 հասցեում գտնվող խանութի մոտակայքում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։

 

Լրահոս

Դիտել ավելին