Կարևոր իրադարձություններ

Տարկետում ստանալու կարգը կվերանայվի. նախագիծ. «Փաստ»

16 Հունիս, 2022 09:14
Տարկետում ստանալու կարգը կվերանայվի. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԿԳՄՍ-ն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2018 թ.-ի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ: Ըստ նախարարության, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործմամբ, արդյունավետության բարձրացմամբ և պարզեցմամբ:

Այս որոշմամբ հաստատված հավելվածի 9.1 կետով սահմանված է, որ «Նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վար կ ա ն ի շ ա վոր ման www. shanghairanking.com կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects) տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` բուհի կամ այլ իրավաբանական անձի կողմից տրված կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բուհերի»:

Նախարարությունը կարծում է, որ 2018 թ.-ից գործածվող նման կարգավորումը վերանայման անհրաժեշտություն ունի, նշում է նաև հիմնավորումները: Առաջին` նշված նվաճումը նշանակալի համարելը վիճահարույց է, քանի որ նշված կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր և ըստ ոլորտների տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված նման լայն շրջանակով ուսումնական հաստատություններում ընդունվել և սովորելը այնպիսի նվաճում չէ, որը որպես նշանակալի նվաճում կարելի է դիտարկել կարգի տեսանկյունից: Շատ հաճախ նշված բուհեր ընդունվելը պայմանավորված է լեզուների իմացությամբ և քաղաքացիների վճարունակ լինելով:

Երկրորդ` գործընթացի ամբողջական կարգավորման համատեքստում ԿԳՄՍ նախարարությունը տարկետման նոր համակարգ ներդնելու օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ արդեն իսկ հանդես է եկել, որով սահմանվում է, որ Կառավարությունը կարող է սահմանել այն բուհերի և մասնագիտությունների ցանկը, որում սովորելու համար քաղաքացիներին կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Երրորդ` խնդրահարույց է նաև «տվյալ տարվա ցանկերի» արտահայտությունը, քանի որ նույն կայքում բուհերի ցանկերի թարմացումը չի համընկնում տարկետման գործընթացի հետ, որի պատճառով հնարավոր չի լինում առաջնորդվել «տվյալ տարվա ցանկերով» կարգավորումով, ինչը համարվում է կարգի խախտում, բացի այդ, հետագայում կարգի կիրառման տեսանկյունից տարաբնույթ մեկնաբանման տեղիք է տալիս:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին