Կարևոր իրադարձություններ

Կիևյան փողոցում ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա

12 Հունիս, 2022 23:51
Կիևյան փողոցում ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա

Հունիսի 12-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան 8 հասցեի մոտակայքում ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառն ընկել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Պ․) վրա։

Փրկարարները ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։

 

Լրահոս

Դիտել ավելին