Կարևոր իրադարձություններ

Մարտակերտի ջրամատակարարումը վերականգնվել է

12 Հունիս, 2022 22:31
Մարտակերտի ջրամատակարարումը վերականգնվել է

Արցախի հանրապետության Մարտակերտ  քաղաքի ներքին ցանցի 225 մմ խողովակի վնասված հատվածը փոխարինվել է նորով, ինչի արդյունքում շրջկենտրոնը կրկին կանոնավոր  ջրամատակարարում ունի:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են «Ջրամատակարարում» ՓԲԸ-ից։
 
Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ  Մարտակերտում  նախօրեին՝  ժամը 19:00-ի սահմաններում,  ներքին ցանցում տեղի ունեցած վթարի հետևանքով ժամանակավոր կասեցվել էր ջրամատակարարումը:
 
Ստեփանակերտից այսօր առավոտյան  մասնագետները  մեկնել  են վթարի վայր և Մարտակերտի տեղամասի աշխատակիցների հետ գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի  բաժանորդները ժամ առաջ  ջուր ունենան:
 

Լրահոս

Դիտել ավելին