Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանն այցելել է Լոռու մարզ (լուսանկարներ)

08 Հունիս, 2022 17:49
Աննա Հակոբյանն այցելել է Լոռու մարզ (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 6-7-ը այցելել է Լոռու մարզ, որտեղ մեկ տասնյակից ավելի պաշտոնական և մասնավոր հանդիպումներ է ունեցել։

Աննա Հակոբյանի այցը Լոռու մարզ սկսվում է Վանաձորից: Առաջին կանգառը Վանաձորի բժշկական կենտրոնն է, որտեղ նրան դիմավորեցին Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, բուժկենտրոնի տնօրենը:

Բուժկենտրոնի անձնակազմը Աննա Հակոբյանին ուղեկցեց Վանաձորի ծննդատուն, որտեղ 3 օրում ծնվել է 23 երեխա` 16 տղա և 7 աղջիկ: Վարչապետի տիկինը տեսակցեց բոլոր նորածիններին: Նրանց մայրերին նվիրելով ծաղկեփունջ` Աննա Հակոբյանն ընդգծեց, որ ծնողներից է կախված իրենց երեխաների ապագան և հույս հայտնեց, որ նրանք մեծ ուշադրություն կդարձնեն իրենց զավակների առողջությանն ու կրթությանը։

Աննա Հակոբյանին ներկայացվեց նաև Վանաձորի բժշկական կենտրոնի նորաբաց ֆիզիոթերապիայի բաժանմունքը: Այն գործում է այս տարվա փետրվարից և վերազինվել է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ: Բաժանմունքը պատերազմի մասնակիցների համար ծառայում է որպես վերականգնողական կենտրոն, քաղացիական անձանց նույնպես մատուցվում են ծառայություններ: Այն վերազինված է եվրոպական բարձր ստանդարտներին համապատասխանող լավագույն սարքավորումներով: Բաժանմունքի վարիչ Արթուր Մխիթարյանի խոսքով` այն իր հնարավորություններով Հայաստանում երկրորդն է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից հետո:

Լոռու մարզ այցելության հաջորդ կետը Դարպաս գյուղն էր, որտեղ վարչապետի տիկինը հանդիպեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարեն Ավետյանի ընտանիքի հետ։ Աննա Հակոբյանին դիմավորեց Կարենի մայրը և նրան ուղեկցեց որդու սենյակ։ 56-ամյա Կարինե Դալլաքյանն օրվա մեծ մասն անցկացնում է որդու սենյակում, որտեղ ամեն ինչ դասավորված է, սենյակի ամեն անկյուն Կարենին է հիշեցնում։

Նրա լուսանկարները, ստացած մեդալներն ու գրառումները Կարինե Դալլաքյանն աչքի լույսի պես է պահում։ Ամեն լուսանկար ու Կարենին պատկանող յուրաքանչյուր իր մի մեծ պատմություն է պարունակում։ Իրար կողք կողքի շարված իրերը և Կարենի թողած հուշերը մայրը բոլոր մանրամասներով ներկայացրեց վարչապետի տիկնոջը։ Կարեն Ավետյանի զորացրվելուն մնացել էր 3 ամիս: Դաստիրակված, հայրենասեր, շատ լավ տղա և մարզիկ. 44-օրյա պատերազմի մասնակցի մասին խոսելիս բոլորը միաբերան այս բնութագրումներն են տալիս: Կարեն Ավետյանը ընտանիքի միակ զավակն էր։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին