Կարևոր իրադարձություններ

Օնիկ Գասպարյանի հայցը մերժվել է

08 Հունիս, 2022 16:10
Օնիկ Գասպարյանի հայցը մերժվել է

Վարչական դատարանը մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Տեղեկությունը Լուրեր-ին հայտնել է Գասպարյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ստեփանյանը: 

«Դատարանի աշխատակազմից եմ տեղեկացել, որ հայցը մերժվել է, բայց այս պահին դատարանի որոշումը ձեռքիս տակ չկա: Մենք իրավունք ունենք դա ստանալ առձեռն. սպասում ենք, մինչև դատարանն ուղարկի: Քանի դեռ չենք ստացել, ես ձեզ ավելի հավաստի տեղեկություններ հաղորդել չեմ կարող»,- ասաց նա:

Վարչական դատարանից մեզ տեղեկացրին, որ այս պահին իրավասություն չունեն տեղեկություն տրամադրելու: Ավելի ուշ որոշումը կհրապարակվի datalex.am կայքում:

Գասպարյանը դատարան էր դիմել պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով իրեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։

Նշենք՝ ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմքում ընկած օրենքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին