Կարևոր իրադարձություններ

«Վերջին զանգ»-ի մասնակիցները Mitsubishi Montero Sport–ով բախվել են բետոնե սյանը. կա 5 վիրավոր

04 Հունիս, 2022 00:27
«Վերջին զանգ»-ի մասնակիցները Mitsubishi Montero Sport–ով բախվել են բետոնե սյանը. կա 5 վիրավոր

Հունիսի 3-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենան Արագած-Արթիկ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Կայնաշիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին, հայտնվել հողամասում, կոտրել մի քանի ծառ, այնուհետև արմաատախիլ արել ուռենին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան՝ դրսում տեղադրված փայտե զուգարանի մեջ, կոտրելով այն: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության  Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝  1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ, վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ»  բժշկական կենտրոնի  բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել՝ մի մասը «Ծաղկահովիտ», մի մասը՝ «Ապարան» բժշկական կենտրոններ: 

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին