Կարևոր իրադարձություններ

Աթենա Մանուկյանի` 6ix9ine-ի պրոդյուսերի հետ համագործակցության արդյունքը

03 Հունիս, 2022 20:47
Աթենա Մանուկյանի` 6ix9ine-ի պրոդյուսերի հետ համագործակցության արդյունքը

Ճանաչված երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր LOCA երգի տեսահոլովակը։ Այն հունիսի 3-ից հասանելի է YouTube-ում։ 2020 թվականի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը համագործակցել է 6ix9ine-ի պրոդյուսեր Limitless-ի հետ։ LOCA-ն արտիստի առաջին իսպաներեն-հունարեն երգն է։

«LOCA-ն կյանքի բարդության, բայց նաև խենթության մասին երգ է: Տառապանքին հաջորդում է ծիծաղը։ Վիրավորանքին հաջորդում է երջանկությունը։ Բարձրանալու համար պետք է ընկնել: Կյանքը չափազանց կարճ է սահմանափակումների համար: Խենթություններ արեք։ Կյանքը խենթությունների համար է, դու էլ ես խենթ»,- ասում է Աթենա Մանուկյանը։

Երգի երաժշտության հեղինակներն են Աթենա Մանուկյանը և Limitless-ը։ Վիկտորիա Օրֆանուդակին և Աթենա Մանուկյանը ստեղծել են խոսքերը։ DJ Paco-ն վոկալ պրոդաքշնի հեղինակն է։

 

Լրահոս

Դիտել ավելին