Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է Չեմպիոնների լիգայի հետ կապված ծրագրերին։
«Հիանալի թիմ ունեմ։ Փոխհամագործակցությունը թիմում լավ մակարդակում է։ Կարծում եմ՝ պետք է առաջ շարժվել քայլ առ քայլ։ Խմբից դուրս գալն առաջին քայլն է։
Փլեյ-օֆֆում ամեն ինչ անկանխատեսելի է։ Ցանկացած մանրուք կարող է որոշիչ լինել։ Ընդամենը 1 թիմ կարող է հաղթել, 2-ը՝ խաղալ եզրափակչում։
Այդպիսին է իրականությունը։ Չեմպիոնների լիգան աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարն է»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը։