Կարևոր իրադարձություններ

Երեխաները մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են. Գագիկ Ծառուկյան

01 Հունիս, 2022 10:45
Երեխաները մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ․

«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ փոքրիկներ,

սրտանց շնորհավորում եմ ամենալուսավոր ու պայծառ այս տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Գաղտնիք չէ, որ բոլոր երեխաները սիրո ու ջերմության աղբյուր են և նրանց համար խաղաղ, ապահով ու բարեկեցիկ մանկություն ապահովելը մեր բոլորի առաջնային պարտավորությունն է:

Հայ ընտանիքներում ընդունված է երեխաների համար ոչինչ չխնայել, նրանց շրջապատել հոգատարությամբ ու սիրով և մեր փոքրիկ քաղաքացիների հանդեպ նույն վերաբերմունքը պետք է լինի նաև ամբողջ հասարկության կողմից:

Բազմիցս եմ ասել, որ երեխաները մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են և այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք նրանց ժառանգել ինքնիշխան, անկախ, զարգացող, անվտանգ ու ամուր սահմաններով հայրենիք:

Տոնական այս օրը ուզում եմ ևս մեկ անգամ գլուխ խոնարհել բոլոր այն լուսավոր տղաների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի պաշտպանության:

Հավերժ փա՛ռք ու հիշատա՛կ: Մեզնից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է նահատակված մեր հերոսների բալիկների կողքին լինել, ամենօրյա հոգածություն ու ուշադրություն նվիրել նրանց:

Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս հիասքանչ տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ լուսավոր մանկություն, պայծառ ու բարեկեցիկ ապագա մեր անվտանգ ու բարգավաճող հայրենիքում:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին