Կարևոր իրադարձություններ

Ո՞վքեր են Կաննի 75-րդ կինոփառատոնի հաղթողները (լուսանկարներ)

29 Մայիս, 2022 13:32
Ո՞վքեր են Կաննի 75-րդ կինոփառատոնի հաղթողները (լուսանկարներ)

Մայիսի 17-ից 28-ն անցկացվել է Կաննի 75-րդ կինոփառատոնը։

Հայտնի են հաղթողների անունները։

Գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Վշտի եռանկյունին» ֆիլմը։

«Գրան պրի» են ստացել Լուկաս Դոնտի «Մոտ» և Կլեր Դենի «Աստղերը կեսօրին» ֆիլմերը։

Եժի Սկոլիմովսկու «Իա» և Շառլոտա Վանդերմերսի ու Ֆելիքս վան Գրենինգենի «Ութ լեռները» ֆիլմերն արժանացել են Ժյուրիի մրցանակին։ 

Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթող է ճանաչվել Պակ Չխան Ուկն իր «Հեռանալու որոշումը» ֆիլմով։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել իրանցի Հարա Ամիր Էբրահիմը («Սուրբ սարդը»), լավագույն դերասան՝ Սոն Կան Հոն («Միջնորդ»)։

Լավագույն սցենարի հեղինակն է Թարիք Սալեհը («Տղան երկնքից»)։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին