Կարևոր իրադարձություններ

Գետում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի մարմին

29 Մայիս, 2022 10:15
Գետում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի մարմին

ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում աղջիկը մոտ 5 մ բարձրությունից ընկել է գետը, այնուհետև ինքնուրույն դուրս եկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, քաղաքացին ինքնուրույն դուրս է եկել գետից, սակայն չի գտնում ընկերոջը և կասկածում է, որ վերջինս նույնպես ընկել է գետը։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ գետի երկայնքով (մոտ 10 կմ) և հարակից տարածքներում իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

06։00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

07։20-ին փրկարարները գետում հայտնաբերել են Վ․ Բ․ Ս․-ի (ծնված 1993 թ.) դին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին