Կարևոր իրադարձություններ

Խոր ցավ ու ափսոսանք եմ ապրում քաղաքական գործիչ Դավիթ Վարդանյանի մահվան կապակցությամբ․ Արմեն Սարգսյան

28 Մայիս, 2022 20:27
Խոր ցավ ու ափսոսանք եմ ապրում քաղաքական գործիչ Դավիթ Վարդանյանի մահվան կապակցությամբ․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախկին նախագահը՝ Արմեն Սարգսյանը,  ցավակցել է պետական, քաղաքական գործիչ Դավիթ Վարդանյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ 4-րդ նախագահի աշխատակազմից:

«Խոր ցավ ու ափսոսանք եմ ապրում իմ համալսարանական գործընկեր, պետական, քաղաքական գործիչ Դավիթ Վարդանյանի մահվան կապակցությամբ: Թող հոգիդ լույսի և խաղաղության մեջ մնա, հարգելի Դավիթ... Խորին վշտակցություն եմ հայտնում Դավիթ Վարդանյանի ընտանիքին և հարազատներին»,- ասված է ցավակցական ուղերձում։

 

Լրահոս

Դիտել ավելին