Կարևոր իրադարձություններ

Դեսպանները մրցում են միմյանց հետ. «Հրապարակ»

28 Մայիս, 2022 08:02
Դեսպանները մրցում են միմյանց հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո Ռուսաստան-Արեւմուտք մրցակցությունն առավել սրվել է: Դա հատկապես արտահայտվում է դեսպանների ակտիվությամբ, որոնք իրար հերթ չտալով հայտարարություններ են անում, այցելում Փաշինյանին, մասնակցում ինչ որ միջոցառումների։

Ինչպես տեղեկացրել էինք, Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից հետո օրերս Սյունիք էին մեկնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Սյունիք այցելությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման է շտապել թե ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, և թե ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաեւ ՀՀ-ում ֆրանսիայի դեսպանԱնն Լույոն, ինչի մասին հաղորդեցին կառավարությունից։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին