Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները․ վարչապետ

25 Մայիս, 2022 19:12
Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները․ վարչապետ

Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ հիմնական շահարկումներին, նշեց․

«Շահարկումների տեղիք տված որոշ ձևակերպումներ իրականում այն մասին են, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները: Գուցե ոչ ճշգրիտ է ձևակերպված, ոչ հաջող, բայց իրականում դրա մասին է խոսքը»։

Նա նշեց նաև, որ այս պահին բանակցություններն ընթանում են հիմնականում բանակցություններ սկսելու ձևաչափի պարամետրերի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին