Կարևոր իրադարձություններ

Մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է․ վարչապետ

25 Մայիս, 2022 18:38
Մենք արձանագրել ենք, որ  Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի հարցին՝ արդյո՞ք  Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո քննարկվել է նաև անկլավների հարցը, նշեց, որ այդ հարցը որպես այդպիսին չի քննարկվել, սակայն Ադրբեջանը հաճախ է փորձում խոսել դրա մասին։ Ապա վարչապետը հավելեց․

«Եվ մեր դիրքորոշումն էլ այդտեղ թափանցիկ է և հրապարակային: Մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ: Եվ ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումնասիրություններով մենք չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է»։

 

Լրահոս

Դիտել ավելին