Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը

25 Մայիս, 2022 16:50
Փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտե-սական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Վերջինիս ընթացքում քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը՝ ուղղված ասֆալտապատման, մշակույթի տան վերանորոգման, ջրատարների, փողոցների լուսավորության համակարգի կառուցման, կոմունալ սպասարկման կարիքների համար մեքենասարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման, ջրամատակարարման ցանցերի վերակառուցման, մանկապարտեզների, սոցիալական բնակարանների վերանորոգման աշխատանքներին և այլն։

 

Լրահոս

Դիտել ավելին