Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահը և Սինգապուրի ավագ նախարարը կարևորել են տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը (տեսանյութ, լուսանկարներ)

25 Մայիս, 2022 15:31
ՀՀ նախագահը և Սինգապուրի ավագ նախարարը կարևորել են տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը (տեսանյութ, լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարաթնամի հետ:Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների, պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ։

Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում:

Կարևորվել է տարբեր ոլորտներում փորձի փոխանակման և բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելուն ուղղված ջանքերի համատեղման անհրաժեշտությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին