Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է Տեխասի դպրոցում 22 մարդու սպանած Ռամոսը

25 Մայիս, 2022 13:42
 Ո՞վ է Տեխասի դպրոցում 22 մարդու սպանած Ռամոսը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Տեխասի նահանգի Յուվալդի շրջանի տարրական դպրոցում կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 19 երեխա և 3 մեծահասակ: 

Կրակոցները կատարած 18-ամյա Սալվադոր Ռամոսին համադասարանցիները ծաղրել են հագուստի, ինչպես նաև այն փաստի համար, որ նրա ընտանիքն աղքատ էր: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։

Համադասարանցիներից մեկի պատմելով՝ Ռամոսը գնալով ավելի ու ավելի քիչ էր դպրոց հաճախում, ինչը պայմանավորված էր դասընկերների ծաղրով: 

Ըստ աղբյուրի՝ ողբերգական հրաձագությունից չորս օր առաջ Ռամոսն իր ընկերոջը ինքնաձիգի ու փամփուշտների լուսանկար է ուղարկել:

Ընկերոջ այն հարցին, թե ինչ պետք է անի ամենը, Ռամոսը գրել է, որ չանհանգստանա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին