Կարևոր իրադարձություններ

ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին․ Վահան Հունանյան

25 Մայիս, 2022 13:20
ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին․ Վահան Հունանյան

«Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին»,-այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Նա կոչ է արել մամուլին զերծ մնալ տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից։

Ավելի վաղ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել էր, որ Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից։ 

 

Լրահոս

Դիտել ավելին