Կարևոր իրադարձություններ

Հայաստանում այլևս կանխիկով խաղադրույք հնարավոր չի լինելու իրականացնել․ ԱԺ-ն օրնագիծն ընդունեց

25 Մայիս, 2022 12:20
 Հայաստանում այլևս կանխիկով խաղադրույք հնարավոր չի լինելու իրականացնել․ ԱԺ-ն օրնագիծն ընդունեց

ՀՀ ազգային ժողովը այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, 67 «կողմ» ձայնով ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքն ուժի մեջ մտնելուց 10 օր հետո Հայաստանում հնարավոր չի լինելու իրականացնել կանխիկով խաղադրույք:

Բացի այդ, 6 ամիս հետո հնարավոր չի լինելու խաղադրույք կատարել վճարային սարքերի միջոցով:

Նախագծով սահմանվում է նաև, որ շահումը փոխանցվում է բանկային պրակտիկայում ընդունված անկանխիկ եղանակով: Արգելվում է շահումը փոխանցել (վճարել) այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները:

Նախագծի համահեղինակների խոսքով՝ նման օրենսդրական փաթեթը նախաձեռնվել է՝ խաղամոլության դեմ պայքարի քաղաքականության շրջանակում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին