Կարևոր իրադարձություններ

Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի ՀՀ-ի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 %-ը․ ԿԲ

24 Մայիս, 2022 20:30
Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի ՀՀ-ի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 %-ը․ ԿԲ

Մայիսի 24-ի նիստի արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը իր համաձայնությունն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։

Ըստ պայմանավորվածության՝ Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի 65,03 տոկոսը (967 հատ բաժնետոմս)։

ՀՀ կենտրոնական բանկը կպահպանի 25,02 տոկոս մասնակցություն, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։

Գործարքի արժեքը կկազմի շուրջ 873 մլն ՀՀ դրամ, որի մի մասը (շուրջ 499 մլն ՀՀ դրամ) կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ Բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։

 

Լրահոս

Դիտել ավելին