Կարևոր իրադարձություններ

Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը պարտադիր կդառնա

23 Մայիս, 2022 15:45
Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը  պարտադիր կդառնա

Պետք է ապահովել հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացի լիարժեք մուտքը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը։

«2013 թվականից այդ ուղղությամբ տարբեր փուլերով աշխատանքներ տարվել են՝ խմբակի, դասղեկական ժամի ձևաչափով: Վերջերս վերանայվեց հանրակրթական պետական չափորոշիչը, այսօր արդեն փորձնական ծրագիր է իրականացվում Տավուշի մարզում, ըստ որի, խմբակի ձևաչափով մասնագիտական կողմնորոշման դասընթացը դառնում է պարտադիր 7-րդ դասարանից սկսած, կշարունակվի մինչև 12-րդ դասարան»,-նշել է  Կարախանյանը:

Մասնագետի խոսքով՝ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու պարագայում նախատեսվում է մասնագիտական կողմնորոշման դասընթացը պարտադիր դարձնել հանրապետության բոլոր դպրոցների համար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին