Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի

22 Մայիս, 2022 10:39
Արարատի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի

Այսօր՝ մայիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում; Ժամը  09:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Ցոլակ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի  18-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի: Այս մասին հայտնում է Shamshyan.com

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից  օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնութունն է ցուցաբերել, ապա վիրավորներին տեղափոխել  «Էրեբունի»  բժշկական կենտրոն:

 Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին