Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է կապիկի ծաղիկ հիվանդության 80 դեպք. ԱՀԿ

21 Մայիս, 2022 20:14
Հաստատվել է կապիկի ծաղիկ հիվանդության 80 դեպք. ԱՀԿ

Ինչպես հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, հաստատվել է կապկի ծաղիկ հիվանդության 80 դեպք, իսկ 50-ը ուսումնասիրման փուլում են:

Մարդկանց շրջանում հիվանդության դեպքեր են գրանցվել Ավստրալիայում, Գերմանիայում, Բելգիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում,  Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Շվեդիայում։

ԱՀԿ-ն նախազգուշացնում է, որ ամռան ամիսներին Եվրոպայում կապկի ծաղիկ հիվանդության տարածման մեծ վտանգ կա։ Փորձագետները նշում են, որ վարակը հիմնականում փոխանցվում է հիվանդի հետ ֆիզիկական շփման արդյունքում:

ԱՀԿ-ն փորձում է պարզել վարակի տարածման պատճառները, որն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում:

Սա հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում մարդուն փոխանցվում է վայրի կենդանիներից: Հիվանդությունն ուղեկցվում է սրտխառնոցով, ջերմությամբ, առաջանում է ցան, քոր և մկանային ցավ։

 

Լրահոս

Դիտել ավելին