Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն հերքում է

21 Մայիս, 2022 13:30
Ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 20-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ՝ տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին