Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է ՌԴ կարևոր կիբեռօբյեկտների պաշտպանությունը

20 Մայիս, 2022 19:41
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է ՌԴ կարևոր կիբեռօբյեկտների պաշտպանությունը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն օգտագործում է ռադիոէլեկտրոնային և համակարգչային հետախուզությունը՝ Ռուսաստանում կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ տվյալներ ստանալու համար։ 

Ըստ քարտուղարի՝ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի օբյեկտներն են՝ պետական գերատեսչությունները, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, առողջապահական կազմակերպությունները, տրանսպորտը, կապի, վարկային և ֆինանսական հատվածի, էներգետիկայի, վառելիքի, միջուկային, հրթիռային և տիեզերական, հանքարդյունաբերության, մետալուրգիական և քիմիական արդյունաբերության տեղեկատվական համակարգերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին