Կարևոր իրադարձություններ

Աբովյան քաղաք տանող ճանապարհին մեքենան ընկել է ձորը

20 Մայիս, 2022 00:30
Աբովյան քաղաք տանող ճանապարհին մեքենան ընկել է ձորը

ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 19-ին, ժամը 18։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասից դեպի Կոտայքի մարզի Աբովյան քաղաք տանող ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները «Оpel Vectra B» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ձորից (մոտ 3 մ)։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին