Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել․ նախատեսվում է հանդիպում Ալիևի հետ

19 Մայիս, 2022 19:54
Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել․ նախատեսվում է հանդիպում Ալիևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին