Կարևոր իրադարձություններ

Ապօրինի գույքի բռնագանձման ընդամենը 8 գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 45-60 մլրդ դրամ. Արթուր Հովհաննիսյան

19 Մայիս, 2022 15:44
Հեղինակ՝ Արթուր Հովհաննիսյան
Ապօրինի գույքի բռնագանձման ընդամենը 8 գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 45-60 մլրդ դրամ. Արթուր Հովհաննիսյան
 ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Ապօրինի գույքի բռնագանձման ընդամենը 8 գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 45-60 մլրդ դրամ։
 
Ընդհանուր առմամբ քննության փուլում է գտնվում շուրջ 330 գործ, այդ թվում առնվազն 6 ընդդիմադիր պատգամավորի վերաբերյալ։ Դե պատկերացրեք, սիրելի՛ հայրենակիցներ՝ ինչ ծավալների թալանի մասին է խոսքը։
 
Եւ սա է, թերևս, «թալանի փրկության շարժման» պայքարի գլխավոր և միակ շարժառիթը՝ փրկել թալանը և փրկվել պատժից»։
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին