Կարևոր իրադարձություններ

Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ

19 Մայիս, 2022 15:30
Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Գեղամ Փաշիկյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել. 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Գեղամ ՓԱՇԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին