Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել և խաղաղության օրակարգի շուրջ բանակցություններ սկսել. ԱԽ քարտուղար

19 Մայիս, 2022 13:30
Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել և  խաղաղության օրակարգի շուրջ բանակցություններ սկսել. ԱԽ քարտուղար

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ: 

«Մենք այս հարցը Բրյուսելում բարձրացրել էինք, ընդհանուր մեր տեսածն այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք: Բայց վերջին շրջանում կան նաև հրապարակային հայտարարություններ այս մասով»,-նշեց Արմեն Գրիգորյանը` հույս ունենալով, որ ինչ-որ պահի գալու ենք ընդհանուր հայտարարի խաղաղության օրակարգի շուրջ, որովհետև խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել. «Խաղաղության օրակարգը պետք է երկկողմ լինի, և այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառվի այդ երկու առաջարկների փաթեթը, որոնք պետք է միացնել և այդ օրակարգով առաջ շարժվել: Կշարունակենք աշխատել, որ կարողանանք հասնել արդյունքի»,- հավելեց ԱԽ քարտուղարը:

Ըստ Արմեն Գրիգորյանի` խաղաղության գործընթացը բարդ է, բայց փորձ է արվելու առաջ շարժվել:

 

Լրահոս

Դիտել ավելին