Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղարը հերքեց լուրերը` թե վարչապետը Հայաստան ուժեր ուղարկելու համար դիմել է ՀԱՊԿ-ին

19 Մայիս, 2022 13:19
ԱԽ քարտուղարը հերքեց լուրերը` թե վարչապետը Հայաստան ուժեր ուղարկելու համար դիմել է ՀԱՊԿ-ին

 Կառավարության այսօրվա նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը,  անդրադարձավ ռուսական մամուլում տարածված այն տեղեկություններին, ըստ որոնց վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ՝ Հայաստան ուժեր ուղարկելու համար:

Նա նշեց, որ տարածված տեղեկատվությունը կեղծ է և որ վարչապետը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին: 

Անդրադառնալով Հայստանում տիրող ներկայիս իրավիճակին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ, ցույցերի կազմակերպիչները ավելի քան մեկ ամիս իրացնում են բողոքի գործողություններ կատարելու իրենց իրավունքը օրենքի ու օրինականության շրջանակներում ու դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:

«Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը։ Բնականաբար, բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով»,- նշեց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին