Կարևոր իրադարձություններ

Մինչ շտապօգնության ժամանելը՝ մետրոպոլիտենի աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել. Տ.Խաչատրյան

19 Մայիս, 2022 12:58
Մինչ շտապօգնության ժամանելը՝ մետրոպոլիտենի աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել. Տ.Խաչատրյան

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առավոտյան մամուլում տարածված այն տեղեկատվությանը, ըստ որի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում մի քաղաքացի մետրոպոլիտենի շարժասանդուղքով իջնելիս՝ փորձել է գրպանից հանել բջջային հեռախոսը, սակայն, կորցնելով ինքնակառավարումը, ընկել է։

Տաթև Խաչատրյանը նշել է. 

«Անդրադառնալով «Գարեգին Նժդեհ» կայարանում տեղի ունեցած դեպքին՝ թույլ տվեք ընդգծել, որ շարժասանդուղքի կանգը հերթապահի կողմից գրանցվել է ժամը 10։02-րոպեին ։ Դեպքի մասին հերթապահը տեղեկացրել է մետրոպոլիտենի գնացքային կարգավարին, ով էլ ժամը 10։03 րոպեին կանչել է շտապօգնություն։
 
Մինչ շտապօգնության ժամանելը՝ մետրոպոլիտենի աշխատակիցների և մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանների օգնությամբ ուղևորին իջեցրել են կառամատույցի վրա, որտեղ էլ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։
 
Ժամը 10։15 րոպեին ժամանել է շտապօգնության բրիգադը և ուղևորին տեղափոխել հիվանդանոց։
 
Ուզում եմ հավելել նաև, որ դեպքի հետ կապված ուղևորը բողոքներ չունի»։
 

Լրահոս

Դիտել ավելին