Կարևոր իրադարձություններ

Ավելի քանի 3 միլիոն դրամ է հատկացվել Նորակերտի՝ ԱԹՍ-ից տուժած բնակիչներին, դպրոցին և մանկապարտեզին

18 Մայիս, 2022 15:42
Ավելի քանի 3 միլիոն դրամ է հատկացվել Նորակերտի՝ ԱԹՍ-ից տուժած բնակիչներին, դպրոցին և մանկապարտեզին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի 541-Ն որոշմամբ 3 միլիոն 230 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին` 2021 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածից Գեղարքունիքի մարզի Նորակերտ բնակավայրի 31 բնակիչներին, բնակավայրի Ս․ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին և մանկապարտեզին՝ պատճառած վնասի փոխհատուցման համար։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
 
Հատկացված 3 միլիոն 230 հազար դրամից 3 մլն 65 հազար դրամը տրամադրվել է Նորակերտի 31 բնակիչներին, 130 հազար դրամը՝ Ս․ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին և 35 հազար դրամը՝ մանկապարտեզին ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին