Կարևոր իրադարձություններ

Տուգանվել է 20 բեռնատարի վարորդ. ԲԸՏՄ

17 Մայիս, 2022 21:12
Տուգանվել է 20 բեռնատարի վարորդ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից մայիսի 3-14-ը Երևանում և ՀՀ մարզերում իրականացվել են մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ վերահսկողական լայնածավալ աշխատանքներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող տարբեր մակնիշի 20 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԲՏԸՄ-ից։

«Արձանագրված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.000.000 դրամի չափով։ Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ



 

Լրահոս

Դիտել ավելին