Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը ուղղված կլինեն հայ-ղազախական համագործակցության ողջ շրջանակին նոր լիցք հաղորդելուն. Փաշինյան

17 Մայիս, 2022 17:21
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը ուղղված կլինեն հայ-ղազախական համագործակցության ողջ շրջանակին նոր լիցք հաղորդելուն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Նամակում ասված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության մեջ Ձեր հարուստ փորձը կշարունակի ծառայել Ղազախստանի կյանքում կարևոր փոփոխությունների իրականացման ու միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման շահերին։

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը ուղղված կլինեն հայ-ղազախական համագործակցության ողջ շրջանակին նոր լիցք հաղորդելուն, այդ թվում՝ եվրասիական ինտեգրացիոն մեխանիզմների և բազմակողմ կառույցների շրջանակներում։

Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»:

 

Լրահոս

Դիտել ավելին