Կարևոր իրադարձություններ

Անգամ ուժերի գերլարումից հետո ցուցարարներին չի հաջողվում իրենց շուրջ համախմբել հանրության լայն շրջանակներ. Չախոյան

17 Մայիս, 2022 14:26
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Անգամ ուժերի գերլարումից հետո ցուցարարներին չի հաջողվում իրենց շուրջ համախմբել հանրության լայն շրջանակներ. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյբուքյան էջում կրկին անդրադարձել է ընդդիմության կազմակերպած հանրահավաքին.
 
«Առավոտյան 8։00-ից մեկնարկած ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցել է ընդամենը 730 մարդ։
 
Ակնհայտ է, որ անգամ ուժերի գերլարումից հետո ցուցարարներին չի հաջողվում իրենց շուրջ համախմբել հանրության լայն շրջանակներ։ Ավելին, ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներն ու հանրահավաքները գնալով դառնում են էլ ավելի սակավաթիվ։
 
Թերևս սա է պատճառը, որ ցուցարարները ստիպված եղան 11։30-ի դրությամբ դադարեցնել բողոքի ակցիաները, որոնք շատ ժամանակ ընթանում էին քաղաքացիների հետ վիճաբանություններով։
 
Եվ առնվազն զավեշտալի են բողոքի ակցիաների կազմակերպիչների այն պնդումները, թե իբր քաղաքն են պարալիզացրել կամ շենքեր են շրջափակել»,-գրել է Չախոյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին