Կարևոր իրադարձություններ

Բերման են ենթարկվել Լևոն Քոչարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը

17 Մայիս, 2022 09:40
Բերման են ենթարկվել Լևոն Քոչարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը

Ինչպես արդեն տեղեկացրել էին, «Դիմադրություն» շարժումը առավոտից սկսել էր բողոքի ակցիաներ իրականացնել`փակելով փողոցներ, այս թվում նաև Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։

Երթևեկության վերականգման նպատակով  մեծ թվով ոստիկանական ուժեր փորձում են վերականգնել երթևեկությունը։

Անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիներից ոմանք պոկել են ոստիկանների համազգեստի տարբերանշանները, հանել գլխարկները, վիրավորանքներ հնչեցնում իրավապահների հասցեին:

Բերման են ենթարկվել Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը, ինչպես նաև Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը, որոնք վիրավորանքներ էին հնչեցնում քաղաքացիների հասցեին:

 

Լրահոս

Դիտել ավելին