Կարևոր իրադարձություններ

Մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում` օրենքի տառին համապատասխան. նախարար

16 Մայիս, 2022 17:17
Հեղինակ՝ Անահիտ Ավանեսյան
Մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում` օրենքի տառին համապատասխան. նախարար

Մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դատապարտում է դեպքը։

«Հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները: Ես և առողջապահության նախարարությունը մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում` օրենքի տառին համապատասխան», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

Հիշեցնենք՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ աշխատակիցները Երևանում մայիսի 16-ին մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել:  Բժիշկը լուրջ վնասվածքներ է ստացել, գտնվում է հիվանդանոցում, իսկ մեքենայի վարորդի վնասվածքներն ավելի թեթև են, վերջինս այսօր դուրս կգրվի հիվանդանոցից։

 

Լրահոս

Դիտել ավելին