Կարևոր իրադարձություններ

Երևանում քաղաքացուց գողացել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը և այլ իրեր

16 Մայիս, 2022 10:48
Երևանում քաղաքացուց գողացել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը և այլ իրեր

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:   Այդ օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 61-ամյա Արթուր Ա.-ն և հայտնել, որ մայիսի 6-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Գեղամ Ա.-ն, համատեղ բնակվել է իր տանը, որի ժամանակ էլ մահճակալի տակ գտնվող իր պայուսակից գողացել է «Բայկալ-442» տիպի ատրճանակը:

  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Արթուր Ա.-ն հայտնել է նաև, որ ատրճանակը լիցքավորված է եղել 4 հատ 9մմ տրամաչափի փամփուշտով և պայուսակում՝ բացի ատրճանակից, եղել է նաև ոսկյա վզնոց և թևնոց:  

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գեղամ Ա.-ին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, Արթուր Ա.-ն ատրճանակը ստացել է որպես պարգև՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից:   Հիշեցնենք, որ տարիներ առաջ՝ 2016 թվականին, Երևանում գողացել էին նաև «Կադիլակ Սերոժ» մականվամբ՝ Շենգավիթի նախկին թաղապետ Սերգեյ Հովհաննիսյանին՝ որպես պարգև տրված ատրճանակը, որը նույնպես տրվել էր Արցախի Հանրապետության նախագահի կողմից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին