«Ապիկար պոպուլիստների շարժումը այսօր հավաքված 3-4 հազար մարդու առաջ հարթակից հայտարարեց, որ Հայաստանը պետական բյուջեից 25 000 դոլար է տրամադրելու սեռափոխման վիրահատությունների համար։
Ապիկար պոպուլիստները, իհարկե, ստում են, նման բան չկա, երբեք չի էլ քննարկվել, բայց փաստը, որ սա ասում են մի հարթակից, որտեղից ելույթ է ունենում Աժ գործող փոխնախագահը, որի դիմաց կանգնած են Հայաստանի երկու նախկին նախագահներ, կարծում եմ՝ ևս մի ապացույց է այն բանի, որ սա Հայաստանի պատմության բոլոր ժամանակների ամենաապիկար, տգետ, պոպուլիստական ընդդիմությունն է»: