Կարևոր իրադարձություններ

Արամայիս Ավետիսյանը նշանակվել է նախագահի օգնական

15 Մայիս, 2022 16:30
Արամայիս Ավետիսյանը նշանակվել է նախագահի օգնական

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կարգադրությամբ՝ Արամայիս Ավետիսյանը նշանակվել է նախագահի օգնական.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.

Արամայիս ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ 2022 թվականի մայիսի 12-ից նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- ասված է նախագահի հրամանագրում:

Արամայիս Ավետիսյանը 2018թ․ գործընկերների հետ հիմնադրել է Քաղաքական երկխոսություն ՀԿ-ը և հիմնադրման օրվանից զբաղեցնում է կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին