Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի տարածքում խոցված անօդաչու թռչող սարքն արտադրվել է Ռուսաստանում. Դավութօղլու

19 Հոկտեմբեր, 2015 17:33
Թուրքիայի տարածքում խոցված անօդաչու թռչող սարքն արտադրվել է Ռուսաստանում. Դավութօղլու

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) եղել է ռուսական արտադրության։ Թուրքական օդուժն այդ ԱԹՍ-ն խփել է նախորդ ուրբաթ։

Դավութօղլուն Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Թուրքիայի տարածքում խոցված անօդաչու թռչող սարքն արտադրվել է Ռուսաստանում։ Սակայն ռուսական կողմը մեզ հայտնել է, որ դա իր սարքը չէ։ Այն կարող է պատկանել Ասադի վարչակարգին, Սիրիայի քրդերին կամ այլ ուժերի»։

Դավութօղլուն հույս է հայտնել, որ Ռուսաստանը, հաշվի առնելով տվյալ միջադեպը, ավելի զգույշ կլինի Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելիս։

 

Լրահոս

Դիտել ավելին